Մեր մասին

Մեր գործունեությունը!

Կազմակերպությունը

sks.am–ը հիմնադրվել է 2018թ.-ին, առցանց հարթակի միջոցով գնելու, ամրագրելու և վաճառելու հնարավորություն ընձեռնելու նպատակով: Այն հանդիսանում է մի հարթակ, որը ստեղծում է վստահություն գնորդի և վաճառողի միջև:

Մենք մեր առաքելությունն ենք համարում` օգնել մեր հայրենակիցներին գտնել արտերկրում այն ինչ փնտրում են, և կատարել գնում 1 հպումով` բարելավելով Ձեր կենցաղը:

Հնարավորություններ

sks.am-ը առաջիններից է որն ինտեգրված է աշխարհահռչակ առաջատար կայքերի հետ և հնարավորություն է ստեղծում իրականացնել Ձեր անունով գնում արտերկրի տարբեր վաճառողներից և ստանալ գնված ապրանքը ՀՀ-ի Ձեր հասցեում՝ առանց արտերկրում առաքման հասցե ունենալու։

sks.am–ը հնարավորություն է ընձեռնում կապ հաստատել սպառողների լայն լսարանի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Գնում

sks.am–ի օգնությամբ դուք կարող եք ամրագրել հյուրանոց կամ հյուրատուն, կատարել առցանց գնում նախապես իմանալով ապրանքի գինը և առաքման արժեքը:

sks.am-ի միջոցով իրականացված գնումները իրականացվում են անկանխիկ եղանակով՝ գումարի նախնական սառեցումով քանի դեռ վաճառողը չի հաստատել ապրանքի կամ ծառայության տրամադրումը, և վճարումները իրականացվում են առցանց՝ առանց բանկ այցելելու։